26.04.2016|
08:41
Թուրքիայի կառավարությունն առգրավել է Դիարբեքիրի հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին և մի շարք այլ վանքեր, մեծ թվով սեփականություններ` պնդելով, թե ցանկանում է վերականգնել տարածաշրջանը, սակայն ահազանգող բնակիչները մտավախություն ունեն, որ կառավարությունը դրանք քանդելու գաղտնի մտադրություն ունի, գրում է The New York Times-ը: