ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ:
ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:
Ադրբեջանի զինված ուժերն անընդունելի դաժանություն գործեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ՝ ապրիլի 19-ին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր, ԵԺԿ անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պետք է ներկայացված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին՝ ապրիլի 19-ին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Ֆրանսիայի պատվիրակության պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Ադրբեջանը բռնապետություն է մնում, դա բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում՝ ապրիլի 19-ին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության, սոցիալիստների խմբի անդամ, ԵԽԽՎ-ի փոխնախագահ Ռենե Ռուկեն:
ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար, որտեղ առաջանում են հուզումներ, պատերազմ և հակամարտություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների:
«Շփման գծում լարվածության աճը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն չի կարող շարունակվել»,- Ստրասբուրգում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստում:
Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդական կազմակերպություններ:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...