-
13.02.2016|
20:01
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպել է ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ:
-
13.02.2016|
16:42
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը փախստականների հարցում կշարունակի բաց դռների քաղաքականությունը:
-
13.02.2016|
16:41
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Ջոն Քերիին նշանակել է Սիրիայի հարցով համաձայնագրի` ամերիկյան կողմից գլխավոր բանակցող՝ հաղորդում է Reuters-ը:
-
13.02.2016|
16:40
Եվրամիությունը կչեղարկի պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 170 այլ պաշտոնատար անձանց՝ France Press-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
-
13.02.2016|
16:39
Մյունխենում սկսվել է Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Ուկրաինայի հարցով նախարարական մակարդակով հանդիպումը:
-
13.02.2016|
16:39
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի ռմբակոծությունները՝ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
-
13.02.2016|
16:38
Եթե Դամասկոսի իշխանությունները, Ռուսաստանը և Իրանը չիրագործեն կրակի դադարեցման համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել այլ ընթացքի՝ Սիրիա «լրացուցիչ ցամաքային զորքեր» մտցնելու՝ Orient հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
13.02.2016|
16:37
Սպիտակ տունը նախատեսում է բյուջեով 22 մլն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ՝ գումարն ավելին է 22%-ով:
-
13.02.2016|
16:36
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության հարցերով համաժողովին՝ փոխանցում է Milliyet-ը։
-
13.02.2016|
16:35
Հավանայի Խոսե Մարտիի օդնավակայանում հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: