Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՐԲ ՄԵՂԱՎՈՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՈՎ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԸ

ԵՐԲ ՄԵՂԱՎՈՐԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՈՎ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԸ
15.03.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Երբ մեղավորը խոստովանում է իր դատապարտությունը, դրանով կասեցնում է Աստծո դատաստանը:
Տեր, վա՜յ ինձ, որ քո անունն եմ վերցրել, բայց թշնամիների համար եմ գործում:
Եթե չլիներ ապաշխարություն, չէին լինի և փրկվողներ:
Ով դատում է մեղավորներին, նա իրեն հեռացնում է ապաշխարությունից:
Ապաշխարիր յուրաքանչյուր մեղքի համար և մահվանից առաջ տարակուսանք չես ունենա:
Ով արդարացնում է իրեն, նա հեռանում է ապաշխարությունից:
Ոչ մի տեսակի կերակուր՝ լինի հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար մի՛ կեր:
Կուշտ մի՛ կեր:
Հնազանդությունը և պահքը հնազանդեցնում են և գազաններին:
Նախկինում կատարած մեղքերդ մի վերահաստատիր հոգումդ նրանց մասին հիշողություններով, որպեսզի չկրկնվեն քո մեջ: Այլ համոզված եղիր, որ դրանք այն ժամանակվանից, երբ քեզ ապաշխարությամբ Աստծո ձեռքը հանձնեցիր, ներվել են: Դու դրան մի կասկածիր:
Մեծ սխրանք է մարդու համար Աստծո առջև խոստովանելը և մինչև վերջին շունչը փորձությունների սպասելը:
Պահեցողները պետք է զգուշությամբ գործեն, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե՛ պահեցողությունը, թե՛ պահողին, մղելով նրան անպարկեշտ բամբասանքների գիրկը, ինքն իրեն ավելի գերադաս համարելով:
ԱՆՏՈՆ ՄԵԾ

Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլև մեղքերի խափանում:
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Մի հուսա քո արդարությունը, շատ մի ցավիր անցած մեղքերիդ համար և զգուշացիր լեզվից, որովայնից և կոկորդից:
ԳՐԻԳՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ
Վախեցիր նորից ընկնելուց այն մեղքերի մեջ, որոնք ողորմած Աստվածը ներել է քեզ ապաշխարության խորհրդով, բայց եթե տկարության պատճառով մեղանչես, մի՛ ընկիր հուսահատության փոսը:
Ով Աստծուն է դառնում և իսկապես ուզում է Քրիստոսի հետևորդ լինել, պետք է գա այն նպատակով, որ փոխվի և իրեն ցույց տա մի նոր ու լավ մարդ, հին մարդուց չպահելով և ոչ մի բան, քանզի գրված է. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ., Ե 17):
ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ
Մարմնի պահքը հոգու սնունդն է:
Ինչպես անհնար է, որ կրակն այրվի ջրում, այդպես էլ պահեցողությունը առանց ապաշխարության:
Ճարպակալած որովայնը նուրբ մտքեր չի ծնի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ
Հոգին ոչնչով այդքան չի խոնարհվում, երբ մեկն իրեն զսպում է կերակուրից:
Եթե մարդը չարաբար չարհամարհի իր մարմինը, աստվածային լույսին անհաղորդ կլինի:
ՀԱՅՐ ԵՍԱՅԻ
Որտեղ ապաշխարություն կա, այնտեղ մեղքերը զորություն չունեն:
ՀԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿ
Ապաշխարությամբ մաքրվում են մեղքերի թույնից ու ապականությունից:
ՆԻԿԻՏԱ ՍՏԻՖԱՐ

(շարունակելի)
Քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ