25.04.2015|
12:58
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որ Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: