-
24.04.2015|
13:43
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
-
24.04.2015|
01:16
Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին:
-
24.04.2015|
01:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:
-
24.04.2015|
01:01
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը:
-
23.04.2015|
18:57
Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ոմանք, հակադրվելով գործող իշխանության որդեգրած քաղաքականությանը, իրավացի հարցադրում են անում, թե ապրիլի 24-ից հետո որն է լինելու ցեղասպանության հարցում Հայաստանի հետագա ռազմավարությունը:
-
23.04.2015|
13:10
Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ նախապայմանով հարաբերություններ հաստատել՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
-
23.04.2015|
11:16
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին` խորհրդակցության համար: Որոշումը կայացվել է Օսմանյան կայսրությունում 1915-ի Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունից հետո:
-
23.04.2015|
11:10
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
-
23.04.2015|
11:08
Ֆլամանդական խորհրդարանը Բրյուսելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել՝ տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
-
23.04.2015|
11:06
Առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հարցազրույցները կցուցադրեն Rai, Euronews, France 24, Al Jazееra, BBC, Russia Today, CNN Turk, Россия 24 և այլ հեռուստաընկերություններ` «Թվիթեր»-ում գրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։