ԱՄՆ-ի նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունում «ցեղասպանություն» բառի օգտագործման վերաբերյալ հարցին:
Ապրիլի 24-ին Հայաստան են գալու հազարավոր հյուրեր, տարբեր երկրների ղեկավարներ, պատվիրակություններ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում են երկրի նախագահին։
Եվրախորհրդարանը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։
Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել Եվրամիությանը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է լատվիացի գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ և հայտարարել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է փոխշահավետ լինեն։
Անկարան, որը վրդովված է Կոպենհագենի կենտրոնում 10 օրով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի ցուցադրության գաղափարի պատճառով, բողոք է ուղարկել Դանիայի ԱԳՆ՝ հաղորդում է BBC-ն:
Ռուսաստանը կարող է միանալ մեծ ութնյակի ձևաչափին միայն ՈՒկրաինայում հակամարտության կարգավորման և Մինսկի համաձայնագրերի իրագործման պարագայում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Լյուբեկում G7 երկրների արտգործնախարարների բանակցությունների ավարտին:
Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։