Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրել է իտալացի խորհրդարանականների հետ և ելույթ է ունեցել.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը՝ ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է ՌԴ նախագահի Երևան այցի հնարավորությունը:
Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հրավերով, եղբայրական այցով կմեկնի Վատիկան:
Մինչ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է, ՀՀ նախագահը մեկնել է Իտալիա: Պաշտոնական այցի շրջանակներում նա այցելել է Վիտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: ՀՀ նախագահին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:
Ապրիլի 9-ին կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ հարկային օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, կրկին հիշեց փոքր բիզնեսը՝ սկսած կոշկակարներից, վերջացրած կրկնուսույցներով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան կայցելի Իտալիա, իսկ ապրիլի 12-ին նա կլինի Վատիկանում: Իտալիայում Սերժ Սարգսյանը կհանդիպի այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
«Մենք դառնում ենք 170-միլիոնանոց շուկայի մասնակիցներ, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...