-
26.06.2015|
12:17
Ցուցարարները չեն պատրաստվում լսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բաղրամյան պողոտան բացելու կոչը։
-
26.06.2015|
12:14
Բաքվում շարունակում են շանտաժի ենթարկել եվրոպական կառույցներին։ Այս անգամ թիրախում է ԵԽԽՎ-ն։ «Եվրամիության որոշ կառույցների պես ԵԽԽՎ-ն անտարբեր է միջազգային իրավունքի նկատմամբ։
-
26.06.2015|
12:14
The Washington Post-ը գրում է, որ «մոտ 5000 ցուցարարներ երկուշաբթի քայլել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից։
-
26.06.2015|
12:13
Արևմտյան մամուլն անդրադարձել է Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի երկրորդ օրվան։
-
26.06.2015|
12:11
Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը ընդհանուր քիչ բան ունեն ՈՒկրաինայի ապստամբության հետ, սակայն ռուսական աշխարհաքաղաքական հռետորաբանությունը սովորություն ունի ինքնիրագործվող մարգարեություններ անել՝ The Interpreter պարբերականում գրում է Փոլ Գոբլը։
-
26.06.2015|
12:09
ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը հայտարարել է, որ անհանգստացած է Հայաստանի բողոքի ցույցերի մասին տեղեկություններից:
-
26.06.2015|
12:09
Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում փորձում է փրկել ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշը, սակայն ապարդյուն՝ մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
26.06.2015|
12:06
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունն իր մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից Երևանում հունիսի 23-ին ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի մասին արժանահավատ հաղորդումների առնչությամբ։
-
26.06.2015|
12:05
Չնայած ռուսաստանյան մամուլում վերջին օրերին բարձրացված աղմուկին, թե Հայաստանում կրկնվում են 2014 թվականի ուկրաինական դեպքերը, պաշտոնական Մոսկվան պնդում է` այդ երկու իրադարձությունների միջև առայժմ որևէ զուգահեռ չի նշմարվում:
-
26.06.2015|
12:03
Իշխանությունն այսօր ի վերջո հրապարակավ արձագանքեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերին։ Առավոտյան կառավարությունը որոշեց ամսական 2000 դրամով ավելացնել անապահով ընտանիքների նպաստը։