-
24.06.2015|
01:41
Ժամը մեկից հետո Աժ պատգամավորները միացան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ կենդանի պատ կազմելով ոստիկանների և ցուցարարների միջև: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր մնալու են՝ բացառելու համար հնարավոր բռնությունը:
-
24.06.2015|
01:40
Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանում էլեկտրաէներգիայի կասեցման դեմ բողոքի ցույցերի մասին։
-
24.06.2015|
01:21
Ստրասբուրգում աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությանը հաջողվել էր Ադրբեջանի մասին զեկույցից հանել «օկուպացված շրջանների» մասին կետը, որից հետո հարցը պիտի քննարկվեր լիագումար նիստում:
-
23.06.2015|
21:43
ԵՄ-ն հետևել է Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին և կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։
-
23.06.2015|
21:41
Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել՝ քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին և լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրանց ազատ արձակումը Ազատության հրապարակում հավաքված, ապա Բաղրամյան պողոտա տեղափոխված ցուցարարների պահանջներից է։
-
23.06.2015|
21:40
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:
-
23.06.2015|
21:38
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար:
-
23.06.2015|
21:37
Թուրքիայի խորհրդարանի ժամանակավոր նախագահ է դարձել ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը։
-
23.06.2015|
21:36
Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարություն է տարածել հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ:
-
23.06.2015|
21:36
Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնից բերման ենթարկված բոլոր 25 ակտիվիստներին ազատ են արձակել: Նրանք ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառել: