-
21.06.2015|
21:06
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
-
21.06.2015|
21:02
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
-
21.06.2015|
20:58
Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այցի նպատակը երկու երկրների համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
-
21.06.2015|
20:56
Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին՝ ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։
-
21.06.2015|
20:56
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջը Թուրքիայի Սահմանադրական դատարանից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը՝ հունիսի 19-ին Փարիզում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը՝ նշելով, որ դատավարական ընթացքը պետք չէ շփոթել դատի բուն նպատակի հետ:
-
21.06.2015|
20:54
Տրանսանատոլիական խողովակաշարի նախագծի (TANAP) որոշումը ընդունել է ադրբեջանական «Շահ դենիզ» կոնսորցիումը, Հայաստանը դուրս է մնացել նախագծից Ադրբեջանի պատճառով:
-
21.06.2015|
20:52
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ամեն ինչ անել՝ դադարեցնելու ՈՒկրաինայի պատերազմը: «ԲելՏա»-ի փոխանցմամբ` նա պատրաստ է դիմել բոլոր հնարավոր միջոցներին Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու համար:
-
20.06.2015|
18:37
Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդը հայտարարություն է տարածել` հարգանքի տուրք մատուցելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.
-
20.06.2015|
18:36
ԱՄՆ-ում նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր և հետաքրքիր են ԱՄՆ-ում հայ համայնքի համար՝ «Ամերիկայի ձայնին» ասել են ամերիկյան երկու խոշորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեններ Բրայան Արդունին և Արամ Համբարյանը:
-
20.06.2015|
18:34
Ռուսաստանը սահմանված կարգով, դատական ընթացակարգերի միջոցով կապացուցի արտասահմանում իր ունեցվածքի վրա դրված կալանքի անօրինականությունը՝ Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նշել, որ Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանի իրավասությունը։