Թուրքիան չի պատրաստվում հետ կանչել Մոսկվայում իր դեսպանին, թեպետ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լարվել էին «Հայոց ցեղասպանություն» եզրույթի շուրջ:
Ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության դատապարտմանը միացավ Լյուքսեմբուրգը՝ Եվրոպայի ամենափոքր, բայց ֆինանսական ու տնտեսական կարևորագույն խնդիրներ լուծող պետությունը:
1992-ը սովորական տարի էր՝ տարիների ընթացքի մեջ: Երբ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին և 1200, թիկունքներին սպիտակ խաչեր կրող, զինվորներ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանեցին հայոց եռագույնը, տարին դարձավ հաղթական:
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պահվածքը քննադատության չի դիմանում՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման աճող և անդառնալի գործընթացին ի պատասխան պաշտոնական Անկարայի նյարդային հայտարարությունները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային ծառայության, ՆԳՆ, ՌԴ քննչական վարչության, դատախազության, ԱԻՆ 21 բարձրաստիճան պաշտոնյայի:
Իրանը, Ադրբեջանը, Հնդկաստանը և Մոնղոլիան կարող են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրային համաձայնություն ստորագրել՝ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
ԵԱՏՄ-ը մայիսի 29-ին իր առաջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրի Վիետնամի հետ՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՏՄ առաջին գագաթնաժողովում:
ԵԱՏՄ երկրները միությանը Ղրղզստանի անդամակցության որոշում են կայացրել: «Կասկածի տեղիք տվող բոլոր հարցերը լուծված են, և մենք այսօր փաստաթուղթ ենք ընդունում ղրղզական կողմին լիարժեքորեն մեր միություն ընդունելու մասին, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ»:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմում իր ապագայի հարցում հանրաքվե կանցկացնի ու կանի հնարավորը երկրի միասնությունը պահպանելու համար՝ մայիսի 8-ին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական ընտրությունների ավարտին, որոնցում Պահպանողական կուսակցությունը Համայնքների խորհրդում ստացել էր 331 մանդատ՝ մեծամասնություն։
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...