Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կառավարության հետ լարված հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններից հետո:
Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Այսօր տեղի կունենա ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կռվող ԵՄ քաղաքացիների կողմից ահաբեկչության իրականացման սպառնալիքին:
«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում բնակվող հայության կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ:
Կատալոնիայի կառավարությունը Իսպանիայի Սահմանադրական դատարան և երկրի կառավարություն կուղարկի նոյեմբերի 9-ին անցկացվելիք անկախության հանրաքվեին աջակցող 900 ինքնավար տարածքի քաղաքապետարանների միջնորդությունները:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը հարցազրույց է տվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը և իր տեսակետները ներկայացրել Հայաստանի տնտեսության, օտարերկրյա ներդրողների, դատական համակարգի, հեռանկարների վերաբերյալ:
Այսօր օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի 3 թեկնածուների անունները՝ համաձայն հարցազրույցի փուլն անցած մասնակիցների հավաքած միավորների, որոնք մինչև մրցույթի ավարտը գաղտնի են պահվում:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...