Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը` բարեկամ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011 թ. իմ պետական այցը Հունաստան:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով ՀՀ ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու նախագահների առանձնազրույցը:
ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
2005 թվականին մահացած Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ընտանիքը համաձայնել է նրա դիակի արտաշիրմումին, եթե դա անհրաժեշտ է հետաքննությանը՝ հայտարարել է հանգուցյալ վարչապետի եղբայրը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այս տարի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլիին:
ԶԼՄ-ներում հաճախ հանդիպող «ամենաթողություն», «անպատժելիություն», «անարդարություն», «ցինիզմ», «լկտիություն», «սրիկայություն» և այլ նմանատիպ բառերը այլևս շաբլոն են դարձել: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանք անախրոնիզմ են:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...