-
29.09.2014|
23:26
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, լիագումար նիստի քվեարկությանն է ներկայացվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։
-
29.09.2014|
16:41
Դեռ բոլորովին վերջերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, ի պատասխան լրագրողների հարցումների, պնդում էին, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու հարց չի քննարկվել: Այդ մասին մեր թերթի հետ զրույցում հայտնել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
29.09.2014|
16:37
Արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ կառավարությունը նրան արտոնություն է տալիս Սյունիքի մարզում «նոր լկտիություններ ու սպանություններ» գործելու: Նման հարցադրում է այսօր արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ:
-
29.09.2014|
15:03
Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա օրինակ է բերել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը:
-
29.09.2014|
14:53
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
-
29.09.2014|
14:43
Աստրախանում մեկնարկում է Կասպյան երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները։
-
29.09.2014|
14:34
Ներկայացնում ենք մի հատված 1994-1997 թթ. ՀՀ նախագահի խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-
29.09.2014|
11:42
Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում համատեղ ծրագրերի իրականացմամբ ընդլայնել են Արևելքն ու Արևմուտքն իրար միացնող էներգետիկ միջանցքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Ստամբուլում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
-
29.09.2014|
11:29
Խարկովում պրոուկրաինական ակտիվիստները ապամոնտաժել են Ազատության հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը: Ցուցարարները սղոցել են արձանը ստորին հատվածից և պարանի օգնությամբ քաշել-հանել այն պատվանդանի վրայից:
-
28.09.2014|
17:29
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին նոր «վերաբեռնում» է հարկավոր: Նա նկատել է, որ «երկխոսությունը շատ հակիճ» է: