-
05.07.2014|
13:28
Աֆղանստանում գրոհայիններն ավելի քան 400 բեռնատար են հրդեհել, որոնք բեռնված են եղել բենզինով ու նավթով: Ենթադրաբար, դրանք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի համար:
-
05.07.2014|
13:27
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
-
05.07.2014|
13:26
ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ անջատողականների մեծ մասը, այդ թվում և` ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը, հեռացել են Սլավյանսկից: Ավակովի խոսքով՝ անջատողականները «կորուստներ են կրում և գերի հանձնվում»:
-
05.07.2014|
11:57
«Հավասարության մարշ» ԼԳԲՏ շարժման ակտիվիստներն ու կազմակերպիչները փակել են բերանները` ի նշան բողոքի: «Մարշը գեյ շքերթ չէ, դա բոլոր մարդկանց հավասարության երթ է՝ ընդդեմ խտրականության, այդ թվում և` ԼԳԲՏ-ների», - հայտարարել են կազմակերպիչները:
-
05.07.2014|
11:33
Հայաստանում իր հայտարարություններով արդեն բավականին հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին այս անգամ էլ ՈՒկրաինայում չեն «հանդուրժում»՝ համարելով «տեռորիստ»:
-
05.07.2014|
11:23
ՈՒկրաինայի ինը զինվորներ ապստամբների հետ տեղի ունեցած բախումների զոհ են դարձել Դոնեցկի շրջանի Սլավյանսկի մոտակայքում, ուր վերսկսվել են մարտերը հրադադարից հետո:
-
04.07.2014|
15:49
Ըստ վիճակագրության` դեպրեսիան կարող է դառնալ աշխարհի թիվ մեկ խնդիրը և լուրջ վնաս հասցնել զարգացած երկրների տնտեսությանը: Այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:
-
04.07.2014|
15:46
Նոր իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում: Տեղի են ունենում բավականին լուրջ գործընթացներ, որոնք բոլորովին այլ միտում ունեն: Սպառնալիքները շատ ավելի մեծ են և համամարդկային: Այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
-
04.07.2014|
15:14
Տարածված տեղեկությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ, չի արտացոլում իրականությունը: Այս մասին apa.az-ի թղթակին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունում:
-
04.07.2014|
15:10
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ հասարակական վայրերում նիկաբ կրելու արգելքը, որ արդեն 4 տարի գործում է Ֆրանսիայում, չի խախտում մարդու իրավունքները: