11.06.2014|
17:03
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվեցին 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը: