Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Դա Ռուսաստանի պատերազմը չէ, այլ համայն մարդկության պատերազմը»

    «Դա Ռուսաստանի պատերազմը չէ, այլ համայն մարդկության պատերազմը»

    19.04.2014| 13:26
    «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և գաղափարախոսական գործիքների կիրառումը ուկրաինական ճգնաժամում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը սկսվեց ռուսական լրատվամիջոցների պատրաստված տեսանյութի ցուցադրմամբ:
  • Ղրիմի թաթարներին ազատում են աշխատանքից

    Ղրիմի թաթարներին ազատում են աշխատանքից

    19.04.2014| 13:24
    Ղրիմի թաթարներին, ովքեր ապրում են ինքնավար հանրապետությունում և հրաժարվում են ՌԴ քաղաքացիությունից, ազատում են աշխատանքից: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի ԳՌ պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը:
  • Մարգվելաշվիլին Սուրբ Զատիկի առթիվ ներում է շնորհել 95 դատապարտյալների

    Մարգվելաշվիլին Սուրբ Զատիկի առթիվ ներում է շնորհել 95 դատապարտյալների

    19.04.2014| 13:23
    Վրաստանի նախագահը հրաման է ստորագրել Սուրբ Հարության տոնի առթիվ դատապարտյալներին ներում շնորհելու մասին: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 95 դատապարտյալների: Նրանք բոլորը ազատ կարձակվեն այսօր` ապրիլի 19-ին:
  • Ալեքսանդր Տուրչինովը համաներման օրենք է ստորագրել

    Ալեքսանդր Տուրչինովը համաներման օրենք է ստորագրել

    19.04.2014| 13:16
    ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ստորագրել է համաներման մասին № 1185- VII օրենքը: Գերագույն Ռադան համաներման մասին օրենքն ընդունել է 2014-ի ապրիլի 8-ի նիստում:
  • Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը

    Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը

    19.04.2014| 13:15
    ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ նախագահի պաշտոնակատարի ապրիլի 13-ի արձանագրությունը, նույն օրը վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին, կազմել է արձանագրություն պատգամավորի մանդատը ՀՀԿ-ի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Լեռնիկ Ալեքսանյանին տալու վերաբերյալ:
  • Արթուր Բաղդասարյանը շարունակում է պաշտոնավարել

    Արթուր Բաղդասարյանը շարունակում է պաշտոնավարել

    19.04.2014| 13:13
    Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
  • Եվս 450 միլիոն դոլար Իրանին

    Եվս 450 միլիոն դոլար Իրանին

    19.04.2014| 13:12
    ԱՄՆ-ը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում վերականգնելու 450 միլիոն դոլարի իրանական սառեցված հիմնադրամների հաշիվները՝ ի պատասխան ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի, որը հաստատել է, որ Թեհրանը կատարում է գերտերությունների հետ իր միջուկային ծրագրի շուրջ անցած նոյեմբերին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության պահանջները:
  • Եվրախորհրդարանը դատապարտեց Քեսաբի վրա հարձակումը

    Եվրախորհրդարանը դատապարտեց Քեսաբի վրա հարձակումը

    19.04.2014| 13:10
    Ստրասբուրգում լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բանաձև` իր մտահոգությունները հայտնելով երկրում և հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
  • Աբդուլա Գյուլ. «Նախագահ-վարչապետ փոխատեղումը հարիր չէ ժողովրդավարական պետությանը»

    Աբդուլա Գյուլ. «Նախագահ-վարչապետ փոխատեղումը հարիր չէ ժողովրդավարական պետությանը»

    19.04.2014| 13:08
    Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նման իշխանական համակարգը, որտեղ նախագահի ու վարչապետի պաշտոնը կրող անձանց փոխատեղում է իրականացվել, «հարիր չէ» ժողովրդավարական պետությանը:
  • Յանուկովիչը Ռուսաստանի պաշտպանության տակ է գտնվում

    Յանուկովիչը Ռուսաստանի պաշտպանության տակ է գտնվում

    19.04.2014| 13:03
    ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Վիկտոր Յանուկովիչին համարել է ՈՒկրաինայի օրինական նախագահ, ով հարկադրված գտնվում է Ռուսաստանի պաշտպանության տակ, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Պեսկովն ասել է, թե Յանուկովիչը Ռուսաստանում կարող է գտնվել միանգամայն ազատ: