Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում

    Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում

    21.03.2014| 00:17
    Ղրիմի հանրաքվեի ռուսական էյֆորիան իր գագաթնակետին հասավ մարտի 18-ին, երբ Կրեմլի Գեորգիևյան շքասրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, կառավարությանը, Ղրիմի Հանրապետության պատվիրակներին ու համայն աշխարհին: Վերջին հասցեատիրոջ պարագայում Պուտինն իրեն զգում էր Պետրոս Մեծ, որ կայսրության տարածքները մեծացրեց, նույնիսկ ավելին. եթե թագավորը պատերազմում էր, նախագահը առանց կրակոցի վերցրեց Ղրիմը:
  • Առայժմ մանևրում ենք

    Առայժմ մանևրում ենք

    21.03.2014| 00:12
    Աշխարհի ու պատմության թափանիվը կրկին պտտվում է: Մի սերնդի համար փոքր-ինչ շատ էր այն ամենը, ինչ այս քսանամյակում ապրեց, այնուհանդերձ, ինչպես ամեն բան, պատմությունները նույնպես երկնքում են կերտվում, ուստի մեր միակ ելքը մեր պատկերին ու նմանությանը վերադառնալու բանալին գտնելու մեր կարողությանն է վերաբերում, ինչն ամենադժվարինը, եթե չասենք` մեզ գրեթե չհաջողվածն է, հաշվի առնելով դարերի փորձը, նաև այն հանգամանքը, որ «եմք փոքր ածու» հսկաների այս մեծ պայքարում, չունենք ծով, չունենք մեծ ռեսուրսներ, չունենք պետականորեն մտածող քաղաքական ուժեր։
  • «Չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը»

    «Չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը»

    21.03.2014| 00:08
    -Ես իմ տեղում եմ, դա շատ լավ տեղ է: Բազմաթիվ մարդիկ նախանձում են, որ կարող էին լինել իմ տեղում, բայց այնտեղ չեն: Ինչ վերաբերում է «հնարավորին», քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իմ ունեցած հնարավորությունների շրջանակում ես անում եմ ամենահնարավորը, մասնավորապես իմ ընտրատարածքի մարդկանց և օրենսդրական դաշտի համար: Իմ առաքելությունը սրա մեջ եմ տեսնում: Քաղաքական գործընթացներին նայում եմ դիտորդի կարգավիճակով: Եթե ժամանակ գա, որ ես պիտի ընտրեմ, թե որտեղ պիտի լինեմ, հաստատ իմ տեղը գտնելու եմ:
  • «Դաշնակցությունն ինքը կարող է  ոմանց նստեցնել ոզնու վրա»

    «Դաշնակցությունն ինքը կարող է ոմանց նստեցնել ոզնու վրա»

    21.03.2014| 00:05
    -Պարոն Մինասյան, ի՞նչ եք կարծում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Ձեր եղբայր Էդիկ Մինասյանը համամի՞տ է դաշնակցական տեսակետներին` Մարտի մեկի դեպքերի առնչությամբ: -Այո:
  • «Վարչապետն էս երկրի  թշնամին հո չէ՞»

    «Վարչապետն էս երկրի թշնամին հո չէ՞»

    20.03.2014| 23:54
    Ոչիշխանական ուժերին հաջողվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համաձայնության գալ, մնում է, որ հասցնեն վերջնակետին: Այս հարցում իշխանության ներկայացուցիչները թերահավատ են ու կարծում են, որ քառյակին չի հաջողվի արդյունք արձանագրել:
  • Դիվանագիտական պատերազմը փոխում է հասցեն

    Դիվանագիտական պատերազմը փոխում է հասցեն

    20.03.2014| 23:50
    «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս. ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանային անվտանգությանը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որ տեղի է ունենում Երևանում ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ:
  • Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են,  որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա

    Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են, որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա

    20.03.2014| 23:46
    «Վերափոխումների ժամանակներում ապրես». չինական այս հին անեծքն ավելի ու ավելի է «գունազարդում» համատարած դիմակայության ներկա իրավիճակը մոլորակում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ Կիևի ու Մոսկվայի միջև ընթացող կատաղի տեղեկատվական պատերազմի պայմաններում ծայրաստիճան դժվար է կանխագուշակել, թե ինչով այս ամենը կավարտվի։
  • Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է  ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին

    Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին

    20.03.2014| 23:42
    Եվ այսպես, ավարտվեց վեցամսյա «զինադադարը» Արևմուտքի ու Իրանի միջև՝ կապված «Իրանի միջուկային գործի» հետ։ Մենք վկան ենք դառնում մի ամբողջ շարք հարցերի շուրջ պաշտոնական Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիա) բանակցությունների վերսկսման։
  • «ՀՀԿ-ի լռությունն ավելի խոսուն է»

    «ՀՀԿ-ի լռությունն ավելի խոսուն է»

    20.03.2014| 23:40
    «Ես չէի առանձնացնի որևէ մեկին, որպես առանցք: Չնսեմացնելով ԲՀԿ-ի դերակատարությունը, ուզում եմ ընդգծել, որ բոլորն էլ կարևոր են, ունեն իրենց պատասխանատվությունը` գործընթացի զարգացման առումով, և եթե ինչ-որ մեկին փորձենք առանցք դարձնել, մյուսներին կցորդ, դա կլինի մեր առաջին պարտությունը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ոչիշխանական ուժերի առանցքը ԲՀԿ-ն է, բայց վերջինս անգամ ընդդիմություն լինելու մասին չի հայտարարել, էլ ուր մնաց իշխանափոխության գնա, ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համոզմունք հայտնելով, որ իրենց հաջողվելու է հասնել վերջնարդյունքի:
  • Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը

    Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը

    20.03.2014| 23:38
    Հարգելի եղբայրներ, մենք` հայերս, ակնկալում ենք ստանալ 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների ոչ միայն արդարացի գնահատականը, այլև հայ ժողովրդի հանդեպ ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարության իրագործած սխալների ընդունումն ու քննադատությունը: