Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մատը խառն է», որ իր բանտային տարիների ընթացքում բռնություն չի կիրառվել իր անձի նկատմամբ:
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանն ուշագրավ է նրանով, որ այնտեղ կարող է արծարծվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ցավ հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից իրականացվող հարձակվողական գործողությունների նկատմամբ միջազգային հանրությունը լռում է:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մոսկվայի պետհամալսարանի XX դարի հայրենական պատմության ամբիոնի վարիչ է նշանակվել Դաշնային ծառայության պահպանության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Սերգեյ Դեվյատովը: Դեվյատովի խոսքերով՝ ինքը պատրաստ է մանկավարժական գործունեությունը համատեղել Դաշնային ծառայության պահպանության աշխատակցի գործունեության հետ:
"Коммерсантъ"-ը տվյալներ է ներկայացրել, թե նախորդ տարի Ռուսաստանը որքան զենքի վաճառք է իրականացրել: "Рособоронэкспорт"-ը 2013-ին 1,9 հազար դիմում է ստացել օտարերկրյա պատվիրատուներից, ստորագրել է 1,2 հազար պայմանագրեր:
«Մենք կտրականապես դատապարտում ենք Ուկրաինայում ցանկացած բռնություն, որի արդյունքում կան զոհեր և մեր խորին ցավակցութունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», -այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին:
«Ժնև-2» միջազգային համաժողովի ընթացքում կայացած բանակցություններում Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը հասան առաջին նշանակալի արդյունքներին: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց հաջողվեց համաձայնության գալ Արաբական Հանրապետության իշխանությունների հետ գրեթե 7 հազար բանտարկյալների, այդ թվում ` 2 հազար դեռահասների ազատ արձակման հարցում:
Կիևում ցուցարարները գրավել են Արդարադատության նախարարության շենքը: Նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, թե շենքը չազատելու դեպքում արտակարգ դրություն կհայտարարվի:
Իրանի խորհրդարանը մտադիր է մեծացնել ռազմական բյուջեն ի պատասխան ամերիկյան ռազմական հռետորաբանության: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...