«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Չուզողը մենք լինենք

Չուզողը մենք լինենք
24.04.2012 | 00:00

ՀՀԿ-ն ընտրել է քարոզարշավի երկու մոդուլ. ա) իրականացնել քարոզարշավը փուլային տարբերակով` երկրաչափական պրոգրեսիայի կիրառմամբ, բ) անել հնարավորն ու անհնարը` հանդուրժողականության մթնոլորտը պահպանելու համար:

«ՊԱՏՐՈՆԴԱՇՍ ԿԱՊԵԼ ԵՄ»

Եվ այս ամենը` անկախ «մուտիլովշչիկների» բազմամարդությունից և բազմազանությունից, սադրիչների կիրառած «դեմոնյան» նրբագեղությունից:

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում որոշվել է` սկսել տոտալ «մարշ-բրոսոկ», ակտիվացնել ուժերը, փորձել դաշտը ծածկել` առանց որևէ լուսանցքի:

Ըստ ՀՀԿ ներմոնիթորինգային դիտարկումների` իրենք ունեն ևս տասը տոկոսի «ծածկման» հնարավորություն, և պետք է ուժերը կենտրոնացնել այդ «էզոգեն տարածքի» վրա:

Այսպիսով, ՀՀԿ-ում շատ լավ հասկանում են` այս անգամ, անկախ տեղադրվելիք տեսախցիկներից, հեռախոսա-ֆեյսբուքա-ինտերնետային հնարավորություններից, ուղիղ միացումներից, ընտրությունները պետք է լինեն «մաքուրով». անցել են լցոնումների, վարչակական լծակների, «կրուտոյ» տղերքի և այլնի ժամանակները:

ՈՒ փորձում են աշխատել «արդարով»` իրական ռեսուրսների անմնացորդ կիրառմամբ:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ քարոզարշավը համադրում է աշխատանքային այցերի, կոնկրետ գործի հետ` դպրոցների վերանորոգում, աշխատող գործարաններ, բացված աշխատատեղեր, բարեփոխվող մաքսակետեր, Ջերմուկում` հանգստյան տուն, աղետի գոտում` Մուշ թաղամասի նոր շենքեր, և այդպե՜ս շարունակ:

ՈՒ թե ԲՀԿ-ն սպասման (ժողովուրդը ԲՀԿ-ից կոնկրետ գումարային սպասումներ ունի ողջ հանրապետությունով մեկ. չնայած ասում են` պայմանավորվածությունից դուրս «սպասումը» ոստիկանությունը, հասկանալ` Վովան, «ջարդելու», թույլ չի տալու` տրվող ընտրակաշառքը հասցնել աստղաբաշխական թվերի, ինչի մասին արդեն իսկ խոսվում է. «խոսքն» արդեն հարյուր հազար դրամի մասին է) մթնոլորտ է ձևավորել իր ռեյտինգը պահել-բարձրացնելու համար, ապա ՀՀԿ-ն աշխատում է այլ գործոնի վրա. փող վերցնող կամ չվերցնող մասսան, բոլոր դեպքերում, իր հույսը կապում է օրվա իշխանության, երկրի թագավորի, ա՛յն ուժի հետ, որը ներկայացնում է «թագավորը». մենթալ իներցիան է այդպիսին: ՀՀԿ-ն փորձում է այդ իներցիան ամբողջապես իրեն ենթարկել:

«Իներցիա»` գումարած վարչական ռեսուրս, օր օրի ակտիվացող քարոզարշավ, կիրառվող զանազան քաղտեխնոլոգիաներ, դառնում են բազիսը, որի վրա կառուցվում է «մասնաշենքը»: ՀՀԿ:

Մինչ կանցնենք «մասնաշենքի» հարկերին, ՀՀԿ-ի «հմայքների» պահով խոսենք նաև արտաքին աջակցության-չաջակցության մասին:

«ԲԵՂԵՐՍ ՈԼՈՐԵԼ ԵՄ»

Իհարկե, այս ընտրություններում ամենահետաքրքիրն «անբեղ» մնացած «Ժառանգության» պասաժն է` ՀՀԿ-ի տեսանկյունից (այս մասին` այլ անգամ):

Առայժմ, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀԿ-ի «բեղերի» հետ: Ռուսաստանն էլ:

Արևմուտքը խաղում է Մաշտոցի պուրակում: Իշխանության դաշտում (ասել է` Սերժ Սարգսյանի): Տեխնոլոգիապես խիստ չքնաղ` նոր տարրերի ներմուծմամբ: Ոչ միայն Րաֆֆու ձեռնաբարևի ու «առանց ֆայտոն քուչեքում ման գալու», «Ժառանգության» «նարնջագույն» շարֆերի, նույնքան նարնջագույն «ուստաների»` «կասկաներով» ու «գոգնոցներով», բայց արդեն` Մաշտոցի պուրակում, ուր երեկ թաղվեց մեծն օլիգարխ Օլիկ Գարխյանը` հայ-ամերիկյան բոլոր ծիսակարգերով առլեցուն (մեր կողմից հայտնում ենք մեր խորին վշտակցությունն ու ցավակցությունը օլիգարխիկ ողջ համակարգին):

Ճիշտ է, միստր Հեֆեռնը մի պահ օդ կրակեց (Վետուրո՞վ)` զգուշացնելով իշխանություններին, որ իրենք` միստր Արևմուտքը, կան ու պետք չէ հանկարծ ինքնամոռաց տրվել ռուսաստանյան` Եվրասիական միության իդեա-ֆիքսին ու «մնացածին», և ուրեմն Հեֆեռնն ասաց, որ հարցվածների 12 տոկոսն է Հայաստանում հավատում արդար ընտրություններին, այնուհանդերձ, անգլո-սաքսոնական վեկտորն իրեն նրբագեղորեն ճշգրիտ է պահում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հանդեպ: Առայժմ:

Ինչպես ասացինք, նախ` խաղարկելով «Ժառանգության» պարտիան (և այնուհանդերձ, ինչքա՜ն օբամայական է Րաֆֆու ընտրարշավն ու նաև` «թառըմ». ինչը նույնպես «գրանցվում» է Սերժի հաշվեհամարին), ապա, ինչպես ասացինք, «մաշտոցյան» հաշվեհամարն է. դե, դիտորդների բանն էլ «խեր» է, գումարած` սոցհարցումների գելափյան և էքզիթ-փոլյան սպասվելիք «տեմպերը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա էստեղ ՀՀԿ-ն է՛լ ավելի հետաքրքիր պարտիա է խաղարկում:

Ընդ որում, այդ առաջին հայացքից է թվում, թե Սերժ Սարգսյանը քարոզարշավը միայնակ է իրականացնում:

Ասել ենք. Աշոտյանը սոցցանցերում «քյալլա» է տալիս այնպիսի էնտուզիազմով, որ «կոնկուրենտ ֆիրման» անզորությունից օրերս ընդհուպ մտել է նրա սպիտակեղենի մեջ` քրքրումի, որպեսզի վերջապես պարտության տանի նրան, չի ստացվում:

Դե, ժողովուրդ, ջան, դուք ինձնից էլ լավ գիտեք, որ «բարեկամ» ԲՀԿ-ի հետ խաղում է (չէ՛, գրագետ ձևակերպենք), ԲՀԿ կուրացիան իրականացնում է Հովիկը: Աբրահամյան:

Վիգեն Սարգսյանն զբաղված է դրսի և Օսկանյանի «կուրացիայով»: Ոչ միայն. նա կարգավորում է նաև քաղաքական ուժերի հետ նրբագույն հարաբերությունները:

Բուն քարոզարշավի «կուրացիան» իրականացնում է Միքայել Մինասյանը: Նրա աշխատանքի գնահատականն էլ իմացանք վերջին փամփուշտն օդ կրակող (մինչ այժմ ՀԱԿ-ը «գառնային լռությամբ» երբեք չէր արտաբերել այդ անունը) Լևոն Զուրաբյանից. նշանակում է` ՀԱԿ-ը լավ վախեցած է ՀՀԿ «քարոզչից»:

Դավիթը` Հարությունյան, եվրոպական աշխատանքներին զուգահեռ, ստորագրել է տալիս «համապատասխան»` ընտրությունների արդար լինելու փաստաթուղթը, զուգահեռաբար ապահովելով բոլոր կարգի իրավա-քաղաքական գործընթացները:

Արմեն Գևորգյանը շտաբում սրբորեն պահպանում է մարզպետների ելումուտը` բոլոր «հետևանքներով» հանդերձ:

Իսկ Լևոն Յոլյանն էլ, դե հո՛ գիտեք:

Ահա՜, հասանք վարչապետին: Էստեղ ՀՀԿ-ն ամենահետաքրքիր «նոմինալն» է կիրառում: ՈՒ այս պասաժն ամենաշատն է «ներվայնացնում» կոնկուրենտներին: Էս վարչապետը մեկ վերցնում ու ասում է. մա՜յր Ռուսաստա՛ն, կարող ես քո ՌԼԿ-ն բերել, մեր Րաֆֆու սարերի ու քամու կողքին տեղադրել:

Մտածում ես` վարչապետը երևի ուզում է Ռուսաստանին դուր գալ (մանավանդ որ մոսկվաների կողմերում շրջողներն ահավոր կերպով տուն չեն գալիս, ուզում են` իրե՛նք դուր գան):

Բայց չէ, նայում ու տեսնում ես` վարչապետի արածը մեծ խաղի մի բլոկն է, որովհետև Ռուսաստանը նախ դրանով Ադրբեջանին է բան հասկացնում, հետո էլ` իր լուրջ փորձագետների շուրթերով պատասխանում է Տիգրանին. լա՛վ ասացիր, մեր «ընգեր», կարող ենք և դնել:

Հաջորդիվ, Տիգրանն ասում է` մա՜յր Ռուսաստան, ՀԱՊԿ-ը մեր ուշադրության բուռն կենտրոնում է… և այդպե՜ս շարունակ:

Ասել է` Ռուսաստանին հասկացվում է. էդ ո՞վ է ի՞նչ անելու քեզ համար էս երկրում, որ ՀՀԿ-ն, իր ղեկավարն ու Տիգրանը չեն կարողանալու անել:

«Էն կողմերից» ու Մոսկվայում եղողների «խորքից» անմիջապես նամակ է գալիս` բա Իրա՞նը. պահն է արդեն կողմնորոշվելու` Իրա՞ն, թե՞ Արևմուտք:

Կարծում ենք` դրա պատասխանը ևս Տիգրանը, ՀՀԿ-ն ու նրա ղեկավարն ունեն:

Այնպես որ, արտաքին «կողմերից» վերադառնանք տուն ու վերջի համար ֆիքսենք` ՀՀԿ-ում այս ընտրություններում ակնկալում են լավագույն դեպքում` 82, վատագույն դեպքում` 67 մանդատ:

Չուզողը թող մենք լինենք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ