USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
  •  Շախմատ. Երկու անհայտով մեկ շատ հայտնի բառ

    Շախմատ. Երկու անհայտով մեկ շատ հայտնի բառ

    30.05.2013| 00:02
    Հայտնին հայտնի է. ինտելեկտուալ խաղ-սպորտաձև: Անհա՞յտը: ա) Բառի բուն իմաստով ի՞նչ կնշանակի «շախմատ»: բ) Ի՞նչ լեզվով է «շախմատ»։ Ասում են` նման դեպքերում ճիշտ է հանրագիտարանին դիմելը: Բացում ենք ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան) ութերորդ հատոր, էջ 414:
  • Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    17.05.2013| 11:39
    «Իրատես de facto»-ի թիվ 29 (445)-ում տպագրվել է Կարեն Թումանյանի հոդվածը` արհմիությունների նշանակության ու դերի մասին, արհմիություններ, որոնց բացակայությունը երկրում հարվածում է աշխատավոր մարդու թե՛ գրպանին, թե՛ բարոյական էությանը։ Հարցադրումը միանշանակ տեղին է։ Սակայն` մեկ-երկու դիտարկում։ «Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում... Միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում» (Կ. Թ.)։ Մամուլի դերը շատ մեծ է։ Գրագետ մարդ եք, ուստի գիտեք` մամուլի հրապարակումների արդյունքում իսկական ժողովրդավարական երկրներում կառավարություններ են փոխվում, նախագահներ են հրաժարական տալիս, իսկ հետագայում կանգնում դատարանի առաջ։
  • Վաչագան Սարգսյանի աշխարհը

    Վաչագան Սարգսյանի աշխարհը

    30.04.2013| 12:23
    Պոեզիան ոգեղեն մի պատվանդան է` կյանքի քաոսից վեր, որտեղից բանաստեղծն իր արծվենի հայացքով հսկում է շրջապատը, խոյանքով երբեմն մխրճվում մարդկության ոգեղեն տարածքները, զննում ու քննում նյութը, աշխարհը, նրան կապում տիեզերական անծայրության հետ, երբեմն տալիս պատգամներն ու վճիռները: Բանաստեղծը անցյալի, ներկայի և ապագայի կապերի ու հանգույցների վերլուծողն ու քննողն է, դրանք ամրացնողն ու քանդողը, իր ոգեղեն ու մտային ուժերով դրանց ընթացքն ու շարժումն իմաստավորողը: Պոեզիայի առաքելությունը ոգեղեն է, նաև զգացմունքային, առավել քան զգացմունքային: Թող ոչ ոք չպարծենա իր գիտական նվաճումներով, դա էլ զգացմունքի արդյունք է:
  • Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն

    Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն

    29.04.2013| 17:49
    «Իրատես de facto»-ի թիվ 26(442)-ում կարդացի Անահիտ Ադամյանի մարդու հոգին ցնցող «Վերադարձ»-ը` նվիրված Այդին Մորիկյանի հիշատակին։ Մարդու հոգին ցնցող հոդված։
  • Vox populi-vox dei

    Vox populi-vox dei

    27.03.2013| 16:24
    Թեև լատինական այս թևավոր խոսքն ինձ հայտնի է ավելի քան քառասուն տարի, դեռևս բժշկական համալսարանում ուսանելու տարիներից, սակայն նոր եմ մտածում, թե այդ իմաստությունը դարերի ընթացքում քանի անգամ է իրեն դրսևորել իր իսկական նշանակությամբ, կամ որ populus-ի մասին է ասված, արդյո՞ք բոլոր տիպի հասարակարգերում, ցանկացած մակարդակի հասարակության մասին է ասված։ Արդյոք սա վերաբերում է ուսյալ, տեղեկացված, մտածո՞ղ հասարակությանը, թե՞ հասարակության, որի շարժիչ ուժն ամբոխն է, որը ինչ-որ մեկի կամքից կախված քաոս է ստեղծում։ Այժմ ես կասկած չունեմ, որ այս թևավոր խոսքը վերաբերում է հենց աստվածային շնորհով օժտված populus-ին, որը և՛ ուսյալ է, և՛ տեղեկացված է, և՛ մտածյալ, և՛ իրեն չի պահում այնպես, ինչպես հնչում է հայտնի պիեսում` «Ժողովուրդը միայն ծափ է տալիս ու քվեարկում»։
  • Աշխատատեղեր`  գազ սպառողների հաշվին

    Աշխատատեղեր` գազ սպառողների հաշվին

    22.03.2013| 12:30
    2005 թ. նոյեմբերի 1-ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց գազասպասարկման ներտնային աշխատանքների կատարման մենաշնորհը հանձնել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ «ՀայՌուսգազարդը», օգտվելով իր մենաշնորհային վիճակից, այդ ծառայությունը հանձնեց «Էյ-Ի-Ջի» սերվիս ՍՊ ընկերությանը, որը հանրապետությունում բացեց 17 մասնաճյուղ` 49 տեղամասերով, բազմաթիվ աշխատողներով և բարձր աշխատավարձերով, չնայած այն բանին, որ հանրապետությունում կային անհրաժեշտ թվով գազի գրասենյակներ, որոնք առանձնապես ծանրաբեռնված չէին, և ներքոհիշյալ սակագները կլինեին մի քանի անգամ ցածր։
  • Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու

    Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու

    20.03.2013| 16:38
    Ասում են, երբ Համ Կ(բ)Կ ինչ-որ համագումարի ավարտին Ստալինին զեկուցում են, որ կենտկոմի կազմի փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կիրովն իրենից եռակի շատ ձայն է ստացել, նա սադիստի անվրդովությամբ կարգադրում է. «Пишите наоборот»... Հիմա մերն է։ Անկախանալուց ի վեր, չեղավ հատկապես նախագահական մի ընտրություն, որում պարտվածը չվազեր հարթակ և մուրազը փորը մնացածի զայրույթով չհայտարարեր, որ իրեն տրված ձայների քանակը ևս` «ստալինաբար» կեղծվել են և իր էքսցեսասեր համախոհներին հանուն իրեն չոգեկոչեր` անդուլ պայքարի, թեկուզ «չնչին» զոհերի գնով (2008 թ. մարտի 1)։
  • «Տղամարդիկ ստեղծում են օրենքներ, կանայք` բարքեր»

    «Տղամարդիկ ստեղծում են օրենքներ, կանայք` բարքեր»

    08.03.2013| 13:38
    Սոցիալիստ կանանց Կոպենհագենի կոնֆերանսում (1910) Կլարա Ցետկինի առաջարկով որոշվեց Մարտի 8-ը նշել որպես Կանանց միջազգային օր։ ՍՍՀՄ ժամանակներում այդ օրը նշվում էր մեծ շուքով։ Այն սկզբում աշխատանքային օր էր, հետագայում որոշվեց այն դարձնել ոչ աշխատանքային։ Հայաստանի անկախացումից հետո մենք այդ միօրյակը դարձրինք միամսյակ, թողնելով ՍՍՀՄ ավանդույթը` միայն Մարտի 8-ը հռչակելով ոչ աշխատանքային։
  • «Մարգարիտը ե՛ս շաղ տվի, գարի ցանողը հռչակվեց»

    «Մարգարիտը ե՛ս շաղ տվի, գարի ցանողը հռչակվեց»

    13.02.2013| 13:42
    Փոխվեց դարը, փոխվեց նաև մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի, մարդու, մարդկայինի, ոչ մարդկայինի հանդեպ: Այս ամենը, անշուշտ, իր արտահայտությունն է գտնում մշակույթի, արվեստի, գրականության մեջ:
  • Չլուծված հիմնախնդիրներ

    Չլուծված հիմնախնդիրներ

    11.12.2012| 16:24
    Պետության կենարար ու շարժիչ ուժը նրա բարեխիղճ ու բարեպաշտ քաղաքացիներն են, նրանք, որոնք պետությունը համարում են իրենց հայրենական տունը` հայրենիքը, և մշտապես հոգ են տանում, որ այն զարգանա, բարգավաճի ու հզորանա` դառնալով հուսալի հենարան ու պաշտպան:
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ