Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
04.08.2009 | 00:00

...թե ներքաղաքական վերջին իրադարձությունների, ինչպես նաև հայ-թուրքական վերջին պայմանավորվածությունների առնչությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսակետները միանշանակ չեն ընդունել Հայ ազգային կոնգրեսում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ազգայնական գաղափարախոսությանը հակված քաղաքական կառույցներն առաջին նախագահի դիրքորոշումը դիտարկում են որպես իշխանությունների ապազգային քայլերի խրախուսում, ինչպես նաև համատեղ գործողությունների դիմելու հեռահար նպատակ` երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու հարցում։ ՀԱԿ-ի ավելի ռադիկալ հատվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունների ենթատեքստում հակված է տեսնելու ռեժիմի դեմ պայքարի մարտավարությունից իսպառ հրաժարվելու և իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու բացահայտ միտում, ինչի ապացույց է համարում առաջին նախագահի մերձավորագույն շրջապատի մարդ Խաչատուր Սուքիասյանի հայտնվելը գլխավոր դատախազությունում։ ՈՒ թեև ՀԱԿ-ի ղեկավարները, այս տարաձայնությունները չժխտելով հանդերձ, բացառում են կոնգրեսի պառակտման հնարավորությունը, սակայն այս ֆոնի վրա «Ժառանգության» աճող ակտիվությունը նոր դժգոհությունների դուռ է բացում։

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ