Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ԱՅԴ ՀՈՒՇԱԳՐԻՑ ՉԻ ՇԵՂՎԵԼՈՒ

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ԱՅԴ ՀՈՒՇԱԳՐԻՑ ՉԻ ՇԵՂՎԵԼՈՒ
14.02.2012 | 00:00

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար)

-Պարոն Վարդանյան, ի վերջո, կարողանալո՞ւ են կապել Ձեր կոշիկների քուղերը ԲՀԿ-ականները: Դուք նա՞ եք, ում սպասում էին: Չէ, ավելի շուտ` չէին սպասում, ոմանք նույնիսկ անում էին ամեն ինչ, որ Դուք չդառնաք պետ:
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Շտաբի պետի, ուրիշ ինչի՞: Դո՞ւք եք:
-Կա առաջարկություն, և ես ընդունել եմ այն:
-Մի՞թե: Առաջին անգամ, երբ Ձեզ հարցնում էի, Դուք հուժկու մերժում էիք: Չէ՞ որ այդ ժամանակից «արդեն» էի՛ք: Չնայած ճիշտ կանեիք, որ մերժեիք:
-Ինչո՞ւ:
-Որովհետև ԲՀԿ-ն վերջերս սկսել է «մերժողական» հանդես գալ: Պարոն նախարար, ինչպե՞ս վերաբերվեցիք այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն պառլամենտում մերժեց կառավարությունում անձամբ Ձեր` ԲՀԿ նախարարի կողմից ընդունված օրինագիծը` դրամի և նրա «շրջանառությունների» մասին:
-Այդ հարցի առնչությամբ ԲՀԿ-ն արդեն իսկ տվել է իր մեկնաբանությունը, և ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Իսկ Դուք կո՞ղմ էիք ԲՀԿ պատգամավորների բոյկոտին: ԲՀԿ նախարարներն էլ կառավարությունո՞ւմ էին մեկօրյա բոյկոտի, թե՞ ոնց. լավ չհասկացանք:
-Ես Ձեզ ասացի, որ ԲՀԿ ֆրակցիան իր տեսակետն արդեն իսկ հայտնել է, և ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Իսկ Դուք ներկա՞ եք եղել բոյկոտության դադարեցման առնչությամբ «կանյաչնիում»` Գագիկ Ծառուկյանի մոտ տեղի ունեցած մինի հավաքին, ուր նա ասել է` վաղվանից խելոք գնում եք «դասի». ամեն ինչ շատ «լավ ա», ու մենակ «էն վախտ», եթե ՀՀԿ ջահելները բան ասեն Ձեզ, արագ պատասխանում եք:
-Ո՛չ. ես այդ օրը Գյումրիում եմ եղել:
-Իսկ Դուք անձնական կարծիք ունե՞ք:
-Իմ անձնական կարծիքը ես առայժմ վերապահում եմ բարձրաձայն հայտնել:
-Իսկ սրտի խորքում ի՞նչ կա:
-Միայն դրական լիցքեր:
-Իսկ ԲՀԿ-ում շա՞տ են դրական լիցքավորները:
-Ա՛յլ հարց:
-Ա՛յլ հարց. Վարդան Բոստանջյանն իսկապե՞ս իր անձնական կարծիքն էր հայտնել:
-Իհարկե:
-Ո՞Ւմ «անձնական» կարծիքը:
-Ի՛ր:
-Դուք Ձեր պաշտոնից հրաժարական տալո՞ւ եք, որպես շտաբի պետ, ինչպես Հովիկ Աբրահամյանը:
-Ամենայն հավանականությամբ, արձակուրդի դիմում կգրեմ:
-Հովիկ Աբրահամյանը Ձեզ օտար մարդ չէր, հարազատ էր, նվիրյալ, մի դիմում էլ` արձակուրդի, ասեիք` ինքը գրեր, թե չէ` Դուք էդպես «չաղ-ուրախ բախտավոր», իսկ ի՞նքը…
-Իր հարցում ես որևէ իրավասություն չունեմ:
-Իսկ ի՞նչ իրավասություններ ու գործունեություն եք ծավալում երեկոյան ժամը վեցից հետո, նկատի ունեմ ընդամենը շտաբի մասով աշխատանքները:
-Շտաբը դեռ ձևավորված չէ, կազմավորման փուլում է, երբ ժամանակը թույլ տա, օրենքի սահմանված կարգով կսկսենք մեր գործունեությունը:
-Շա՞տ շտաբներ եք ունենալու` մե՜ծ, ծավալուն, բաղկացուցված, գիգանտոտ:
-Ինչքան կարիք լինի, այնքան էլ կունենանք:
-Երկու հազար խցիկները բերվել են, հա՞, արդեն: Գազախցիկների մասին չէ խոսքը, այլ տեսա: Ասում են` ԲՀԿ-ն արդեն ներմուծել է այդ տեսախցիկները` ընտրատեղամասերում տեղակայելու, ողջ գործընթացը նկարահանելու համար: Համ էլ շատ էիք ուզում, որ դա գաղտնի մնա, ես իմացել եմ:
-Տեղյակ չեմ: Եվ ընդհանրապես` ի՞նչ կապ ունի` բերե՜լ են, չե՜ն բերել:
-Պետք է օգտվել տեղեկացված լինելու իրավունքից. շտաբի պետ եք` շտաբի գործունեությունը լավագույնս ծավալելու տեսանկյունից պիտի ամեն ինչ իմանաք. ինչո՞ւ է Ծառուկյանը գնացել Մոսկվա, ո՞ւմ հետ հանդիպել, ի՞նչ պայմանավորվել, եկել ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանին, ես օգտվել եմ տեղեկացված լինելու իմ իրավունքից, բոլորը գիտեմ, Դուք էլ օգտվեք:
-Ժամանակը կգա, մենք պարզ, թափանցիկ գործընթացները կկազմակերպենք, կաշխատենք, կիրազեկենք:
-Հիմա, որ Դուք շտաբի պետք եք, ո՞ւմ կողմից եք լինելու. կառավարությա՞ն, որի անդամն եք, թե՞ ԲՀԿ-ի:
-Մոռացա՞ք, որ ես ԲՀԿ-ի շտաբն եմ ղեկավարելու, իհարկե, ԲՀԿ-ի:
-Վերջին հարց. ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ հարաբերություններ են Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջին բոյկոտ ու անբոյկոտ իրադարձություններից հետո:
-Նորմալ, բարիդրացիական:
-Ո՞Ւմ եք պաշտպանելու 13-ի նախագահական ընտրություններում:
-«Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է հուշագիր և այդ հուշագրից չի շեղվելու:
-Փաստորեն, ունեք անձնական կարծիք: Իսկ նոր ի՞նչ իմպրովիզներ, նանոտեխնոլոգիաներ են կիրառվելու «Բարգավաճից»` ընտրարշավի ընթացքում:
-Մեր մարտավարական գաղտնիքները ես չեմ ցանկանում հրապարակել:
-(Շտաբի պետո` պարտիզանո- հեղ.)։ Դարդ մի արեք, կգտնենք հրապարակողներ։ Իսկ շա՞տ եք ուրախացել, որ Համիկին ազատել են:
-Հո չէի՞ տխրելու:
-Ինչի՞ դիմաց են ազատել: Շատ վատ` «կեղտոտ, չար, զզվելի, թունավոր», լրագրողներ կան, որ գրում են, թե ինչ-որ բանի դիմաց են ազատել նրան:
-Էդ գրողներին ու հատկապես «գրո՛ղին» կարող եք շատ անմիջականորեն ու հենց այս պահին «ինքնահարցնել-իմանալ»:
-«Մերսի», չէի մտածել: Կփորձեմ:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ