Հյուսիսային Կովկասի թեման ռուսական լրատվամիջոցներում և համապատասխանաբար շարքային ռուսների գլխում բավական հաճախ է առկայծում: Ընդ որում, տարբեր տեսանկյուններից, բայց գրեթե միշտ իշխանությունների համար առավել նշանակալի պահի:
Վերջին երկու տարում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ ավելի բովանդակալի են դարձել, ինչն անդրադառնում է նաև երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների վրա:
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ:
Հոկտեմբերի 25-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` «ՈՒսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Ատենախոսության թեման հաստատվել է հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ես փողից չեմ ուզում խոսել, որովհետև եթե խոսեմ, արվեստագետի իմ էությունը դուրս կգա միջիցս: Ես խոսում եմ արվեստի, հոգու ազատության մասին: Դա այսօր տրված է մեզ: Բայց ես անձամբ ազատ եմ եղել նաև խորհրդային ժամանակներում:
Այսօրվա զրույց-պատմությունը մի մարդու բժշկման մասին է։ Նա բռնված էր չար ոգիներից։ Գերգեսացի դիվահարի բժշկման մասին այս պատմությունը մեր առջև բացում է ամենահուզիչ և զարմանալի տեսարաններից մեկը, թե ինչպես է Աստված գնահատում և արժևորում յուրաքանչյուր մարդու։
«Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ, նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին: Կազմակերպիչը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն է: «Իրատես de facto»-ի հյուրը ասոցիացիայի նախագահ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի ղեկավար ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ է:
Միջանցքի ձախ մասում կար մի փոքր սենյակ, որտեղ ցուցադրվել էին տարբեր չափսի ու ձևի անթացուպեր, անդամալույծների քայլելու համար նախատեսված օժանդակ հարմարանքներ և հնությունից արդեն ծռմռված օրթոպեդիկ կոշիկներ։
Կայացան Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումները: Առանձին խմբերում եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ութսուն տոկոսի հավանականությամբ գրեթե ամեն ինչ պարզ է:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...