Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով։