Մեզ մրցակից համարում եմ ՀՀԿ-ին, իսկ դաշինքներին պետք է նայեմ գաղափարախոսության առումով` Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ձեզ մրցակից համարո՞ւմ եք, հարցին արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: «ԵԼՔ դաշինքը գաղափարական է, ձևավորվում են նաև դաշինքներ, որոնք նպատակային են: Այս առումով, ես կարծում եմ, որ նշված դաշինքն ավելի շատ նմանություն ունի ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, քան մեզ հետ», – նշեց նա: