-
Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
-
Ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
-
Հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փոխանցում է Reuters-ը:
-
ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվել է Իրան նախատեսված այցից գաղտնիության ռեժիմը խախտելու պատճառով՝ հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
-
Մի խումբ թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հրաժարվել են վերադառնալ հայրենիք, ընտանիքների հետ Նիդերլանդներից քաղաքական ապաստան ստանալու դիմում են խնդրել՝ հաղորդում է BBC-ին:
-
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ:
-
Ընդդիմադիր դաշտն իսկական քաոսի մեջ է։ Ոմանք մի դաշինքից հեռանում են, մյուսում՝ հեռացվում։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը լքում են ՀԴԿ-ն և «Երրորդ հանրապետությունը», իսկ Ծառուկյանն այլևս չի ցանկանում համագործակցել հնչակների, ավելի վաղ նաև ՌԱԿ-ի հետ։
-
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:
-
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:
-
Փետրվարի 14-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին: