Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Իսկ ի՞նչ էր անում Լապշինը Մինսկում

    Իսկ ի՞նչ էր անում Լապշինը Մինսկում

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Բաքվին, նա արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում է:
  • Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ

    Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ

    Երեկվա հարցազրույցներից հետո Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի պարզաբանել անդրադարձը ՀՀԿ-ն լքողներին, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
  • Լինում են դեպքեր, որ վարչապետը հաճույք չի ստանում լրագրողների հետ հանդիպումից

    Լինում են դեպքեր, որ վարչապետը հաճույք չի ստանում լրագրողների հետ հանդիպումից

    Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե քիչ է հանդիպում լրագրողների հետ։
  • Վարչապետը խորհուրդ տվեց հավատալ իրեն

    Վարչապետը խորհուրդ տվեց հավատալ իրեն

    ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի՝ Ռազամավարական կենտրոնի վերաբերյալ հարցին, նշեց, որ կենտրոնի անվանման մեջ ասվում է, թե ինչ է նախաձեռնվում։ «Դա պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունն է, հոգաբարձուների խորհրդի մեջ 6 անդամ մասնավոր սեկտորից է՝ որոշակի հաջողությունների հասած սփյուռքահայեր», - նշեց Կ. Կարապետյանը։
  • Վարչապետը՝ Լապշինի արտանահանձնման մասին

    Վարչապետը՝ Լապշինի արտանահանձնման մասին

    Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհներ չգիտեմ, անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը՝ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
  • Արմեն Խաչատրյան. Պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել

    Արմեն Խաչատրյան. Պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել

    Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը դեսպանատան և անձամբ իր թերացումը չի տեսնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կանխել չկարողանալու հարցում:
  • Վարչապետն այցելել է Մայր Աթոռ

    Վարչապետն այցելել է Մայր Աթոռ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը:
  • Հերմինե Նաղդալյան. Սա օբյեկտիվ պրոցես է՝ բնորոշ քաղաքական կուսակցություններին

    Հերմինե Նաղդալյան. Սա օբյեկտիվ պրոցես է՝ բնորոշ քաղաքական կուսակցություններին

    «Ես համոզված եմ, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճշմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ»՝ խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
  • Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին

    Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին

    «Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ին: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ:
  • Շարմազանով. Լապշինի արտահանձնումը ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք

    Շարմազանով. Լապշինի արտահանձնումը ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք

    Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք՝ Աժ նիստում հայտարարեց Աժ փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։