Հունվարի 24-ին «Բարսելոնի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ 30 տարեկան: Համաշխարհային ֆուտբոլի այս վառ անհատականությունը որտեղ էլ հանդես է եկել («Նասիոնալ», «Գրոնինգեն», «Այաքս», «Լիվերպուլ», «Բարսելոն», ազգային հավաքական), եղել է առաջինների շարքում: