-
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև՝ կոչ անելով նրանց չկորցնել հույսը՝ հայտնում է BBC-ն։
-
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի ժամանակ գրանցվել է նավթի գների աճ:
-
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներգրավվել է որպես 3-րդ կողմ և սպառիչ ներկայացրել է իր դիրքորոշումը թե Հունգարիայի կառավարության, թե Ադրբեջանի նախագահի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում:
-
Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9ինը կբարձրանա 1-2 աստիճանով:
-
Այսօր` նոյեմբերի 7-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության շուրջ 25 երիտասարդներ մասնակցում են Իմպերիում պլազա բիզնես կենտրոնում ընթացող «Ընտրական արշավների ռազմավարական պլանավորումը» խորագրով դասընթացներին:
-
«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերին` «Պեպո» ներկայացմամբ,- այս մասին լրագրողներին տեղեկացրեց ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, նշելով, որ «Պեպոն» դասական գործ է, միևնույն ժամանակ շատ ժամանակակից:
-
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
-
80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա կոնֆերանսը նոյեմբերի 6-ին հյուրընկալվել էր Երևանի պետական բժշկական համալսարանում։
-
Ի՞նչ է կատարվում Թուրքիայում: Չորս տարի առաջ Արևմուտքը Թուրքիայում տեսնում էր ժողովրդավարության օրինակ մուսուլմանական աշխարհի համար՝ ժողովրդավարություն (թեպետ ոչ առանց թերությունների), որ ԵՄ անդամակցության բանակցություններ էր վարում և շարժվում էր քրդական փոքրամասնության հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ:
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը շատ հեռավոր բարեկամական կապերի մեջ են՝ հաստատում է ֆրանսիացի ծագումնաբան Ժան-Լուի Բոկարնոն։