Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում` այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո», հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: