-
Ֆրանսիան պիտի ապրիլի 24-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարի՝ նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղերձում գրել է խորհրդարանի պատգամավոր Մարի-Առլետ Կառլոտին:
-
Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանին նրա խնդրանքով ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ թեմի առաջնորդը փոխանցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելու հարցում ֆրանսիահայերի ակնկալիքները:
-
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի Wiener Zeitung-ին հարցազրույցը ներկայացրել է NEWS.am-ը:
-
Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) կայքում ԼՂՀ-ի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ Բաքվին դատապարտող հայտարարության հրապարակումը հիստերիայի է հասցրել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային:
-
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի համար հաստատել է Ba1 մակարդակը` շնորհելով բացասական կանխատեսման վարկանիշ` կապված աճող ռիսկերի հետ:
-
Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա սենսացիոն հայտարարությունը հարուցել է փորձագետների ու դիտորդների ակտիվ արձագանքը և առաջացրել բազում հարցեր:
-
ՄԱԿ-ի կենտրոնակայանում բրիտանական «Konkordia Forum»-ի կազմակերպած` «Հանուն փոփոխությունների ֆորումի» ժամանակ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից 200 ճանաչված դեմքեր, քաղաքական-հասարակական և գլոբալ հարցերին զուգահեռ խոսել են Ադրբեջանում տիրող բռնապետությունից՝ հայտնում է «Ազադլըգ» թերթը։
-
Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին 17:00-ին կատարվել է Թաղման կարգ: Ծնկաչոք կատարվել են «Սուրբ Աստուած. . . որ թաղեցար վասն մեր» և «Խաչի քո Քրիստոս» շարականները։
-
Իրանում ապրիլի 29-ին խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի ձայների նախնական հաշվարկով` հաղթում են նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները՝ նրանք կարող են ստանալ 68 տեղից 33-40 տեղը։
-
Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը: