Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին՝ hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծին ու պատասխանել հարցին, թե քննարկվե՞լ է Մոսկվայի հետ։