-
Սպիտակ տանը դեռևս հայտնի չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգերի պլանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի հրադադարի հարցով՝ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
-
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ես Մոսկվայում խոսել ենք, որ քաղաքական իշխանության անցման համար թիրախային օրը օգոստոսի 1-ն է։ Այժմ մայիսն է սկսվել։ Կամ առաջիկա ամիսներին ինչ-որ բան տեղի կունենա, կամ ստիպված կլինենք այլ կերպ գործել»։
-
-
«Թող ոչ ոք չկասկածի, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
-
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
Ծանր ու պատասխանատու այս պատմական պահին, երբ վճռվում է հայոց պետականության գոյության հարցը, մեր լրատվությունը մեծ մասամբ զբաղված է էժանագին սենսացիաներով եթերն ու էջերը լցնելու իր առօրեական գործով:
-
Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ։
-
Պրահայում մայիսի 4-ին Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։
-
Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ին կատարված դաժանությունների մասին` տեղեկացնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
-
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան «Panorama.am» գործակալության հարցի, թե ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագծին, ասել է.