-
Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին 17:00-ին կատարվել է Թաղման կարգ: Ծնկաչոք կատարվել են «Սուրբ Աստուած. . . որ թաղեցար վասն մեր» և «Խաչի քո Քրիստոս» շարականները։
-
Իրանում ապրիլի 29-ին խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի ձայների նախնական հաշվարկով` հաղթում են նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները՝ նրանք կարող են ստանալ 68 տեղից 33-40 տեղը։
-
Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
-
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:
-
Նրանք քննարկել են Սիրիայում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրադրությունն ու կարգավորման հնարավորությունները, անդրադարձել են նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
-
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
-
Լեռնային Ղարաբաղում 4-օրյա պատերազմից հետո Երևանում աճում է քննադատության ալիքը Մոսկվայի ու Բաքվի հետ Մոսկվայի ռազմական գործարքների հասցեին՝ գրում է Die Presse-ը:
-
Ապրիլի 29-ին Վլադիմիր Սպիվակովը երևանյան համերգից հետո, դիմելով հանդիսատեսին, իր սրտի խոսքը ասաց. «Ես մտածում եմ, թե ինչու են այսքան շատ դժբախտություններ աշխարհում»։
-
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
-
25 տարի առաջ՝ 1991-ի ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսեւորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը եւ հայրենազրկումը՝ ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ։