-
Այսօր Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան երկարաշունչ հարց է ուղղել՝ ի՞նչ կարող եք ասել և անել ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցով, թվարկելով ադրբեջանցիների բոլոր ելութներում հնչող նույն դրույթները:
-
Հայերի հետ համերաշխության ձայներ են անհրաժեշտ. ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պատերազմին խոչընդոտելու համար՝ գրում է իտալական Tempi-ին:
-
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի քաղաքաշինության նախարար, ազգությամբ թուրք Մեհմետ Կապլանի պաշտոնանկության մասին։
-
Ապրիլի 18-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, որ Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների նպատակով։
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ ՀՀ նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
-
ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է. «Տվյալ փուլում բանակցային գործընթացի կողմերը և Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները»:
-
Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Մանանդյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող 1984-ին ծնված Մ.Հ.-ն:
-
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
-
Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Գերազանց մրցելույթ ունեցան մեր պատվիրակները՝ ընդհանուր հաշվարկով տիրանալով ութ ոսկե, յոթ արծաթե, երեք բրոնզե մեդալի, տալով երկամարտի երեք չեմպիոն, երկու փոխչեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր: