Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Գերազանց մրցելույթ ունեցան մեր պատվիրակները՝ ընդհանուր հաշվարկով տիրանալով ութ ոսկե, յոթ արծաթե, երեք բրոնզե մեդալի, տալով երկամարտի երեք չեմպիոն, երկու փոխչեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր: