Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհային քարտեզը, որ երեք կետ է ներառում՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրություններ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակներում շարունակվում է թատրոնի երախտավորներին նվիրված ներկայացումների ցուցադրությունը:
Մարտի 23-ին, մշակույթի նախարարությունում կայացել է Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Սովորաբար օրենքները հետադարձ ուժ չեն ունենում, բայց այս դեպքում դա հնարավոր է դառնում, ինչո՞ւ։ Այս և էլի մի քանի հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ։
Որտե՞ղ փնտրել մեղավորներին, որոնց պատճառով աշխարհի նշանավոր բեմերը նվաճած ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կարծում է, թե ինքն այսօր ոչ ոքի պետք չէ Հայաստանում. գուցե մեր զրույցի տողատակերո՞ւմ:
Իշխանությունները մի քանի ամիս զգուշացնում էին իսլամիստների ահաբեկչական գրոհների հավանականության մասին Բրյուսելում, սակայն դա չնվազեցրեց ցնցումը, երբ երեքշաբի առավոտյան կանխատեսումներն արդարացան՝ գրում է The Wall Street Journal-ը:
Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ մարտի 12-ին «Լևոն Շանթ» կենտրոնի «Գ. և Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: