-
ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին սկսել է հանդիպումները Հայաստանում:
-
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին համաներում և խաղաղ կյանք վերադառնալու հնարավորություն է առաջարկել՝ գերմանական ARD կորպորացիայի հետ հարցազրույցում։
-
Չինացի ֆերմերն իր հողատարածքում 459 կգ հին մետաղադրամ է գտել, որ թվագրվում է մ. թ. I դար՝ հայտնում է The South China Morning Post-ը:
-
Վրաստանի հարավային Ադիգենի շրջկենտրոնում մուսուլմանների ու քրիստոնյաների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել։
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին և շնորհավորել է նրան ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գոհունակություն է հայտնել, որ նա պաշտոնակալությունից կարճ ժամանակ անց Ադրբեջան է ժամանել և դա որակել է լավ համագործակցության ցուցիչ։
-
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը արձանագրվում են, և հիմքեր չկան եզրահանգելու, որ հրադադարը ձախողված է:
-
Բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» նախարարական միջազգային համաժողովի բացման ժամանակ։
-
ԱՄՆ-ը ավելի շատ աջակցություն կցուցաբերի Իրաքին՝ Մոսուլ քաղաքը ԻՊ ահաբեկչական խմբավորումից ազատելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը:
-
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և ասել է, որ էներգետիկ համակարգում կան խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են: