-
Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի նրա որոշումը՝ փետրվարի 26-ին ԱԺ ճեպազրույցներում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքական ելույթ է ունեցել, որ զարմացրել է ներկաներին։
-
Մարտի 6-ից կանջատվի անալոգային հեռարձակումը Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, որտեղ արդեն բաժանվել են թվային հեռարձակման սարքերը:
-
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղը վճռորոշ նշանակություն չի ունենա իր թիմի համար: «Ինչ էլ պատահի, չենք կորցնի չեմպիոն դառնալու հույսը: Չենք հանձնվի մինչև վերջ, քանի դեռ միավորներ են խաղարկվում:
-
Նախկին ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մտերիմները վստահեցնում են, որ նա լուծել է գրեթե բոլոր խնդիրները՝ նոր կուսակցություն բացելու համար, բացի՝ ֆինանսականից:
-
Փետրվարի 29-ին Ժնևում մեկնարկելիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև:
-
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` խնդրելով չեղարկել երկրի նկատմամբ պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում:
-
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Օրի Գրինխութ անունով 7-ամյա տղան հին քաղաքի հնագիտական պեղումների վայրում հայտնաբերել է արձանիկ, որը մոտավորապես 3500 տարեկան է։
-
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները ականանետներից կրակ են բացել Հալեպ և Հոմս քաղաքների բնակելի թաղամասերի ուղղությամբ` Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում երկրի բնակչության 81 տոկոսը, չի հավանում 19 տոկոսը՝ վկայում են «Լևադա- կենտրոն» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի՝ փետրվարին անցկացված հարցման տվյալները։