-
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թբիլիսիում եռակողմ հանդիպման արդյունքում համագործակցության համատեղ հռչակագիր են ստորագրել:
-
ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին՝ «տարածաշրջանում ռուսական սադրանքներին» դիմակայելու հարցում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանական է համարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը Սիրիայում տիրող իրադրության պատճառով և կոչ արել բոլոր ջանքերը ներդնել՝ կոնֆլիկտի սրումից խուսափելու համար՝ փոխանցում է RFI-ին:
-
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները վերջին օրերին ուշագրավ մեկնաբանություններ են տալիս՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարներին:
-
Շենգենյան գոտուն կարող է իսկապես անկում սպառնալ՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
Գերմանական ԶԼՄ-ները տեսանյութ են տարածել՝ ինչպես Սաքսոնիայի Կլաուսնից քաղաքի բնակիչները թույլ չեն տալիս փախստականներին դուրս գալ ավտոբուսից:
-
ԱՄՆ-ը փորձում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետ պահել՝ գրում է Financial Times-ը:
-
ԵՄ ղեկավարները շարունակում են բանակցությունները ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանն համաձայնագրի շուրջ։
-
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, որ փետրվարի սկզբներին թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել: Նա Հյուսիսային Օսիան ղեկավարում էր 2015-ի սեպտեմբերից:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանվել է երկու՝ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների։