-
Վեց զինվոր զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում այսօր՝ պայթյունի հետևանքով:
-
Ռուզան Ալավերդյանը ազատվել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով:
-
Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին, որ անցած տարի կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
-
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
-
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
-
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու։
-
Կառավարությունը այսօր հավանություն տվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագծին:
-
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է այցելել Կուբա՝ առաջին նախագահը գրեթե ինը տասնամյակի ընթացքում։
-
Փետրվարի 22-23-ին Թանգարանային կրթության կենտրոնը կազմակերպում է «Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման գործնական միջոցներ» խորագրով երկօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։
-
Մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: