-
Մեծ Բրիտանիայի նախարարներին խորհուրդ է տրվել պաշտոնական ելույթներում փաստարկներ բերել ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին՝ դա կարող է վկայել վարչապետ Դևիդ Քեմերոնի խոստման դրժման մասին գալիք հանրաքվեում, եթե Բրյուսելի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն՝ հաղորդում է Sunday Telegraph-ը:
-
Ադրբեջանին անհանգստացնում է ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կառավարության նիստում:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016-ին կառավարության առաջնային խնդիր է համարել էկոնոմիկայի նավթային ոլորտի զարգացումը և էներգակիրներից կախվածության նվազեցումը:
-
Սիրիայում ահաբեկչական Ալ-Նուսրա խմբավորման հսկողության տակ գտնվող բանտային համալիրին ՝ ռուսական զինված ուժերի օդային հարվածներից 57 մարդ է զոհվել:
-
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հուշաքարի բացմանը՝ ի հիշատակ անցյալ տարի հունվարին Փարիզում ահաբեկչության զոհերի:
-
Երեք տարվա ընդմիջումից հետո առաջին նիստն է անցկացրել Եգիպտոսի օրենսդիր մարմինը: Նախկին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում իսլամիստները, դատարանի որոշմամբ ցրվել էր:
-
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ բախումներ են եղել ընդդիմության աջակիցների և ոստիկանության միջև:
-
Միքայելյան հիվանդանոցում խոզի գրիպից (H1N1) մի տղամարդ է մահացել: Վերջին 10 օրերին խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է:
-
Ադրբեջանի կառավարությունը կիրակի օրով հավաքվել ու նիստ է արել՝ նախագահի գլխավորությամբ ամփոփել են անցած տարին:
-
Իտալիայի Ա սերիայի առաջնությունում սեփական հարկի տակ առաջատարը՝ Ինտերը», զիջեց «Սասաուոլոյին»: