Սիենայի մերձակայքում վաճառքի է հանվել Վերածննդի մեծագույն հանճարներից մեկի` քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտիի սեփական տունը, որ նա գնել է 1549-ին:
ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է ԼՂՀ-ի որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչման աջակցությունը՝ հայտնում է The Armenian Weekly-ն:
Երկու զեկույցներն էլ մեծ պրոբլեմներ ունեին իրենց սուբյեկտիվությամբ՝ կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Ասուլիսում անդրադառնալով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ընդունված զեկույցներին՝ նա ասել է. «Խիստ անբնական է, որ այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից»:
Մոլդովայի նորանշանակ վարչապետ Պավել Ֆիլիպը BBC-ի հետ զրույցում ասել է, որ իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանգստության կոչ է արել՝ հայտարարելով, որ ոչ թե կհրաժարվի պաշտոնից, այլ կպայքարի հասարակական վստահությունը նվաճելու համար:
Կանադան, հետևելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի օրինակին, կվերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որ կանադական ընկերությունները հետ չմնան գործընկերներից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը: Նա ընդգծել է, որ գործընթացը արագ կիրականացվի:
Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է:
Երեկ Բաղդադում սկսվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որը համանախագահում են Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...