«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիան Սիրիայիում և Իրաքում ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր ոչնչացրել է 22000 գրոհային՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Ղրղզստանը խզել է Ռուսաստանի հետ «Կամբարատա-1» ՀԷԿ-ի և Վերխնե-Նարինսկի կասկադի չորս ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համաձայնագիրը՝ հաղորդում է meduza.io-ն:
Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում կոնֆլիկտներին, դադարի խոչընդոտել այդ երկրների` Եվրամիության հետ մերձենալու ձգտումներին՝ կարծում է Եվրոպական խորհրդարանը։
Աթենքում գտնվող ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ:
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությունների առաջարկին, որը թույլ կտա գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին անվերջ ընտրվել:
Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում սարսափելի վիճակ է՝ «Գյումրու կենդանաբանական այգու ոչ բարվոք վիճակը և առաջացած խնդիրները» թեմայով քննարկմանը հայտարարեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը:
ԱՄՆ-ը հայտարարել է վիզային նոր ռեժիմ սահմանելու մասին՝ ԵՄ երկրների այն քաղաքացիները, որ նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի և Սուդանի քաղաքացիություն ունեն կամ 2011-ի մարտից հետո այցելել են այդ երկրներ, պետք է դիմեն վիզայի համար:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...