Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ընդամենն ընդգծում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձևավորման խնդիրները՝ ասել է Արևմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը:
Չկարգավորված սիրիական հակամարտության պայմաններում երկրորդ ճակատ բացելը նույնիսկ Թուրքիային պետք չէ՝ «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում հայտնել է «ԿՈՒԲ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որ Անկարան կանի հնարավոր ամեն ինչ՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրելու համար»:
«Տուրեցկիի երգչախմբի» ղեկավար Միխայիլ Տուրեցկին հայտարարել է, որ գուցե փոխի խմբի ու իր ազգանունը: Որոշումը կապված է ռուս-թուրքական հարաբերություններում առաջ եկած ճգնաժամի հետ։
Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսի ասոցիացիաներն ահազանգում են ռուսական Սու-24-ի վրա թուրքական կործանիչների հարձակումից հետո՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՌԴ-ի պատասխանը Թուրքիային լինելու է մաքսիմալ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ասիայի և Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու միջադեպին:
Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, թե Ալբանիայի ընտրանու հետ խաղում մեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ դավաճանություն են արել՝ դրա տակ հասկացնելով, որ խաղը ծախված է եղել:
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...