ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, «Այո»-ի շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրներին՝ մասնավորապես քարոզչական բնույթի աշխատանքների հստակեցումներ եղան, անդրադարձ կատարվեց նաև մի շարք կուսակցական և ոչ կուսակցական հարցերի: