-
Թունիսի մայրաքաղաքի «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զոհերից մեկը անվտանգության ծառայող էր:
-
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում պատգամավոր Լյովա Խաչատրյանի առաջարկով խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Այլ առաջարկներ չեն եղել և թեկնածություններն անցել են միաձայն:
-
100 տարի առաջ, ներկայիս Թուրքիայում մեկ միլիոնից ավել հայեր են սպանվել: 22 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց Նորվերգիան` ոչ:
-
Թուրքական Bianet կայքի հոդվածագիր Էլիֆ Աքգյուլը գրել է Երևանում շարունակվող «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի մասին, խոսել Չանաքկալեի ճակատամարտում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունն ապրիլի 24-ին տեղափոխելու անհեթեթության, Ցեղասպանությանն առերեսվելու անհրաժեշտության մասին:
-
Կառավարությունը կարևորում է բանկային ավանդների հատուցման չափերի բարձրացումը, քանի որ այն կնպաստի բանկային համակարգի հանդեպ ավանդատուների վստահության ամրապնդմանը:
-
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին միակ ամուրի արքայազնը չէ աշխարհում, սակայն ամենահրապարակայինն է։ luxlux.net պորտալը ներկայացնում է 5 այլ «կապույտ արյուն» ունեցող ամուրիների։
-
Գիտնականները ներկայացրել են Մեծ Բրիտանիայի առավել մանրամասն գենետիկ քարտեզը: Բրիտանական կղզիների կելտալեզու խմբերը ոչ պակաս հեռու են միմյանցից, քան անգլոսաքսերից, իսկ Միջնադարում Անգլիայի տարածքների մեծ մասին իշխող վիկինգները ընդհանրապես չեն թողել գենետիկական հետք: Հետազոտությունը ներկայացված է Nature ամսագրում:
-
Հայաստանի կառավարությունը դեռևս մտադիր չէ վերանայել այս տարվա բյուջեով նախատեսված 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
-
Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:
-
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: