«Մենք լավ էինք անում, որ գնում էինք ու էլի ենք գնալու: Ոչ ոք մեզ չի կարող իր կամքը թելադրել: Մենք ենք որոշում՝ ի՞նչ անել: Ինչպես արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ Հայաստանից, սփյուռքից հարյուրավոր, հազարավոր մարդիկ վազելով հասան Արցախ՝ պաշտպանելու Արցախի հողն ու արցախցուն, այսօր էլ տարբեր կողմերում բնակվող մեր հայությանն ապրիլի 24-ին հրավիրում ենք Երևան, ձերբազատվելու այս ռեժիմից»: